Շաբաթվա լայնածավալ աղետները։ Ինչու՞ են թաքցնում ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

5 months ago
2

Սաուդյան Արաբիան ապրում է վերջին տարիների ամենաուժեղ ջրհեղեղները: Հնդկաստանում և Չինաստանում քնած մարդկանց վրա հսկայական սողանքներ են իջել:
Չիլիում բացարձակ ոչ տիպիկ և չուսումնասիրված երևույթ են արձանագրվել։
Իտալիային առնվազն 15 մլն եվրո կպահանջվի՝ աղետի հետևանքները վերացնելու համար:
Օդանավն անոմալ կարկուտային փոթորկի մեջ է ընկել՝ թռչելով Ռուսաստանի եւ Ղազախստանի վրայով:

Այսօր մենք ձեզ ցույց կտանք ամենալուրջ աղետները, որոնք տեղի են ունեցել մեր մոլորակի վրա 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ընկած շաբաթվա ընթացքում:
Դուք նաև կիմանաք, թե ինչու է կլիմայի մասին տեղեկատվությունը գնալով դառնում արգելքների և աղավաղումների առարկա:

Օրինակ՝ Հնդկաստանում, անցած շաբաթ Կերալա նահանգում տեղի ունեցած ուժեղ սողանքներից հետո, արգելք է դրվել գիտնականների կողմից դեպքի վայրի ուսումնասիրության և ԶԼՄ-ներում այդ մասին մեկնաբանությունների վրա: Բայց մի քանի ժամ անց, հասարակության բացասական արձագանքի պատճառով, արգելքը չեղարկվել է։
Եվ այս օրինակը եզակի չէ։ Տարբեր երկրներ ավելի հաճախ են բախվում տեղեկատվության տարբեր տեսակի սահմանափակումների և արգելքների հետ, հատկապես կլիմայի վերաբերյալ:
Այն մասին, որ նման բան տեղի կունենա, մենք վաղուց զգուշացրել ենք "Գլոբալ ճգնաժամ" ֆորումներում և զգուշացրել, որ դա շատ վատ նշան է։

Տեսանյութը դիտելուց հետո դուք կհասկանաք, թե ինչու մենք բոլորս պետք է իմանանք ճշմարտությունը երկրի վրա տեղի ունեցածի մասին, և որ կլիմայական ճգնաժամի լուծումն արդեն գոյություն ունի:

Loading comments...